Այսօր, մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ Եռաբլուրում հարգանքի տուրք էին մատուցում քաղաքական, պետական գործիչներ, ազատամարտիկներ, այնտեղ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ով սպարապետին բնորոշեց որպես մեծ մտածող. «Նրա մեծ երազանքը ազատ, անկախ Հայաստանն էր, ազատ Հայաստանի բանակն էր, ժողովուրդ-պետություն գաղափարական հենքի վրա ազգային խնդիրներ լուծելն էր, նոր սերունդն էր»:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանի պետական, քաղաքական, ռազմական աշխատանքները նվիրված էին հենց այդ երազանքների իրականացմանը:
«Կատարվել է նրա երազանքը, որ այսօր ունենք կազմակերպված, գաղափարական բանակ, ապրիլյան դեպքերը շատ պարզ ցույց տվեցին՝ որքան գաղափարական է այս սերունդը»: