Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը:
«Ազատություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանին» հաղթական երթը, որը պետք է մեկնարկեր այսօր, չեղյալ հայտարարվեց՝ հաշվի առնելով մարդկանց սակավությունը: Երիտասարդ ցուցարարներից Շահեն Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ երկուշաբթի սկսվեց իրենց նստացույցը, իսկ այս երկուշաբթի ավարտվեց՝ Արթուր Սարգսյանի ազատ արձակելով:
Շահեն Հարությունյանի խոսքով՝ կսպասեն 3-4 օր, երբ արդեն փոքր ինչ պարզ կլինի Արթուրի վիճակը, այնուհետև կորոշեն՝ ինչ անել. «Եթե Արթուր Սարգսյանի առողջական վիճակը չլավանա, մենք կրկին նստացույց կանենք, քանի որ մտավախություն ունենք՝ տեսել են, որ նրա վիճակը գնալով վատանում է, ազատ են արձակել պատասխանատվությունից խուսափելու համար»: