«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Պորտու»-ի կիսապաշտպան Դանիլու Պերեյրայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն: Երկու թիմերի ներկայացուցիչներն էլ ֆուտբոլիստի խաղին հետևելու համար ներկա են եղել «Պորտու»-ի վերջին խաղին:
Դանիլուն պորտուգալական թիմի կազմում հանդես է գալիս 2015թ.-ից, որտեղ տեղափոխվել է «Մարիտիմու»-ից:
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 20 խաղի և հեղինակել 2 գոլ: