Սիրելի՛ կանայք և աղջիկներ.
շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի կապակցությամբ: Թող ձեր յուրաքանչյուր օրն այս տոնի պես գեղեցիկ, լուսավոր ու ծաղկառատ լինի:
Ձեր շնորհիվ է, որ հայ ընտանիքն այսօր ամուր է, մեր երեխաները հավուր պատշաճի խնամք և դաստիարակություն են ստանում: Ձեր ուշադրությունն ու սերն են մեզ ապրելու, արարելու ու հաղթելու ուժ տալիս:
Ձեր ծնած և դաստիարակած հերոսների շնորհիվ է, որ մենք այսօր հզոր բանակ ունենք' ունակ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի:
Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային անսպառ հմայք ու բարձր տրամադրություն եմ ցանկանում:
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար
International Media Holding-ի հիմնադիր
Արման Վարդանյան