Այսօր՝ մարտի 10-ին, Հրազդան քաղաքում տեղի ունեցավ ՕՐՕ դաշինքի նախընտրական հավաքը:
ՕՐՕ դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ աշխարհում քիչ դաշինքներ կան, որոնցում միաժամանակ 2 արտգործնախարար ու մեկ պաշտպանության նախարար լինեն։ Նա նշեց այն արմատական բարեփոխումները, որոնք ցանկանում է իրականացնել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը:
«Առաջին քայլով ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, յուրաքանչյուր քաղաքացի ազատ քաղաքական գործունություն է ծավալելու»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։
Դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն էլ օրինակ բերելով հարևան Վրաստանին, նշեց՝ Սահակաշվիլիի սխալն այն էր, որ երկրի տնտեսության զարգացումը նա հակադրեց հակառուսական քաղաքականությամբ. «Մեզ ևս բարեփոխումներ են պետք, բայց դրան կհասնենք միայն նոր որակի տնտեսական համագործակցությամբ՝ միացնելով մեր տնտեսության զարգացումը, բարեփոխումները, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնության հետ: Արևմուտքի հետ մեր հարաբերությունները մենք պետք է բարձրացնենք ավելի նոր որակի, ոչ թե փաստաթղթերի վրա գրված, այլ` ռեալ: