Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կգլխավորի հանուն խաղաղության ամենամսյա աղոթքը, որը կազմակերպել է Սուրբ Էգիդիայի համայնքը: Այդ մասին AnalitikaUA.net-ին հայտնել է քահանա Կարապետ Ղարիբյանը:
«Մարտի 15-ին Սուրբ Ալեքսանդրի տաճարում կկայանա հանուն խաղաղության ավանդական ամենամսյա աղոթքը, որը կազմակերպում է Սուրբ Էգիդիայի համայնքը: Հրավիրում ենք աղոթել Հայաստանի, Ուկրաինայի եւ աշխարհի բոլոր երկրների խաղաղության համար»,-ասել է նա: