Ռուս հայտնի հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոստով»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեջև հանդիպմանը, որն ավարտվել է 1:1 հաշվով:
Հաղորդավարուհին անդրադարձել է նաև մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին.
«Կանխատեսելի էր, որ կլինի ոչ-ոքի: Հաղթեց ընկերությունը: Ուշադրություն դարձրեք՝ ինչպես էին պատվում Մխիթարյանին: Մեզ մոտ շատ հայեր են ապրում: Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավտոբուսը քիչ էր մնում՝ ձեռքերի վրա տանեին: Նույնիսկ Մխիթարյանի խփած գոլը չազդեց այն սիրո վրա, որով Հենրիխը շրջապատված է երկրպագուների կողմից»,- հաղորդավարուհու խոսքը մեջբերում է sportfm.ru-ն: