Montblanc ընկերությունը ներկայացրել է իր առաջին Montblanc Summit smart-ժամացույցը, որն ստեղծել է Googl կորպորացիայի հետ համատեղ:
Մարտի 17-ին այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մոդելը պատրաստված է Montblanc 1858 դասական հավաքածուի ոճով: Ժամացույցն աշխատում է Android Wear 2.0 գործառական համակարգով եւ հանդերձված է Qualcomm Snapdragon Wear 2100 պրոցեսորով:
1,39 դյույմ չափով խիստ ցայտուն AMOLED-դիսփլեյով ժամացույցը հանդերձված է Wi-Fi-ին եւ Bluetooth-ին միանալու գործառույթով, ունի 4 գիգաբայթ ֆլեշ-հիշողություն, համատեղելի է iOS-ի եւ Android-ի հիմքով սմարթֆոնների հետ, ունի Google Play-ի հավելվածներ մուտք գործելու հնարավորություն: Մոդելներն առաջարկվում են պողպատե եւ տիտանե կորպուսներով եւ ունեն կաշվե գոտի:
Montblanc ընկերությունը 1906 թվականին Համբուրգում հիմնել են գրասենյակային պիտույքների վաճառական Կլաուս Յոհաննես Վոսը, բանկիր Ալֆրեդ Նեհեմիասը եւ ինժեներ Ավգուստ Էբերշտայնը: Ներկայում այն մտնում է Richemont կոնցեռնի մեջ եւ, բացի ինքնահոսներից, թողարկում է ժամացույցներ, զարդեր, աքսեսուարներ եւ պայուսակներ: