Այս պահին Ազատության հրապարակը բազմամարդ է։ Ինչպես տեղից հայտնում Է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, քիչ անց կմեկնարկի «ՕՐՕ» դաշինքի հանրահավաքը։ Հանրահավաքին ներկա են ՀՀ տարբեր մարզերից եկած քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ օրվա ընթացքում Դաշինքի մամուլի ծառայությունը հաղորդագրություններ էր տարածում այն մասին, որ իրենց համակիրներին թույլ չեն տալիս մարզերից գալ Երևան՝ հանրահավաքին մասնակցելու համար։