Ազատության հրապարակում շարունակվում Է ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքը։ Դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթը սկսեց Նալբանդյանի Ազատություն բանաստեղծությամբ։ Ապա ելույթի ժամանակ ասաց՝ իրենք միասին գնում են ավետյաց երկիր։ «Ապրիլը նշանավորվելու է այս կուսակցապետության ավարտով և նոր Հայաստանի վերածնունդով։ Մենք միասին պարտավոր ենք Հայաստանը կարգի հրավիրել։ Դա անելու ենք համազգային քվեով ու շարժումով։ մեր խնդիրն Է վերականգնել իշխանության նկատմամբ հավատը։ Մենք մեր քվեներով ապահովելու ենք 25 տարվա մեջ առաջին անգամ իշխանափոխություն։ Քաղաքական բանտարկյալներն են ազատ արձակվելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա, եթե պետք եղավ ընտրակեղծիքից հետո պայքարի օջախներ ստեղծելով ընտրողների իրավունքների ոտնահարման դեմն առնելու են։

Հովհաննիսյանը նշեց՝ ապրիլը վերելքի ամիսն է լինելու՝ հանուն ապրիլյան նահատակների, հայրենիք չտեսած պապերի ու ապագա թոռների։ «Մենք պարտավոր ենք ձեզ վերադարձնել հաղթանակը։ Եթե եղավ ազատ արդար ընտրություն, չնայած, արդեն խեղել են գործընթացը, ապա մեր դաշինքը կվերցնի երկրորդ տեղը, իսկ հանրապետականը՝ առաջինը չի լինի»,- հայտարարեց նա։