Aysor.am-ը գրում է.

 

Երևանի կենտրոն համայնքում գործող 9/47 ընտրատեղամասում, որտեղ քիչ հետո սպասվում է ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանի քվեարկությունը, տեղական դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) խախտում է արձանագրել: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քվեախցիկի հետևում նկատել է տեսախցիկ, ինչպես նաև պատուհան, այս մասին փոխանցում է Aysor.am-ի լրագրողը:



Ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը ասաց, որ դա մանրուք է, տեսախցիկը չի աշխատում: «Պատուհանից նայեք, որ որևէ մեկը չի նայում», - ասաց նա:


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: