Այսօր՝ մարտի 2-ին, Դաշտենցի անվ. թիվ 114 դպրոցում տեղակայված 9/41 տեղամաս է այցելել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ տիկնոջ հետ։

Քվեարկությունից հետո Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշեց. «Ողջունել եմ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր հայտը: Ես վստահում եմ իրեն, հավատում եմ իր պայքարին և կասեմ, որ իր՝ քաղաքական ընդդիմադիր հայտ ներակայացնելն ինձ համար միանգամայն ճիշտ էր և հետագա բոլոր զարգացումների ժամանակ կլինեմ իր՝ Սեյրան Օհանյանի կողքին»: 

Լրագրողների հարցին՝ հանուն ինչի՞ քվեարկեց Ռուզաննա Խաչատրյանը, վերջինս պատասխանեց. «Ես քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի, արդարության վերականգնման և Արցախի անկախության»:

Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ լրագրողների մյուս բոլոր հարցերին կպատասխանի հրավիրվելիք մամլո ասուլիսի ընթացքում: