Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ձայների հետեւյալ բաշխումն է եղել:
ՀՀԿ-ից ամենաշատ ձայն է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը' 14932 ձայն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ստացել է 14430 ձայն, իսկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը' 13248 ձայն:
ՀՅԴ-ից այս ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Իշխան Սաղաթելյանը' 3458 ձայն, և Արտաշես Նիկոյանը' 2177 ձայն: