Բանանի գինը կտրուկ բարձրացել է, եթե նախկինում մրգի այս տեսակը հնարավոր էր գնել 600-700 դրամի սահմանում, ապա այժմ դրա գինը էականորեն տատանվում է 750-890-ի միջև:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը շրջել է մի քանի խանութներով և ֆիքսել բանանի արժեքը: Ստորև ներկայացնում ենք արձանագրած գները:
Նշենք՝ բանանի հիմնական ներկրողը «Քեթրին գրուպ»-ն է, որի սեփականատերը խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանն է:
Սոնա Հարությունյան