Սոֆիայում ընթացող թաեքվոնդոյի մինչեւ 21 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ապրիլի 6-ին 58 կգ քաշային կարգում հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչներ Ալբերտ Հովհաննիսյանը եւ Գարեգին Մախմուրյանը: Մեր երկու մարզիկները պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում եւ դուրս մնացին մեդալների համար հետագա պայքարից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕկ-ի կայքը.

Այսօր Բուլղարիայի մայրաքաղաքում տատամի կմտնի մեր թիմի վերջին անդամը՝ Հենրիխ Բադալյանը (68 կգ):