Երեւանում ամիսներ առաջ ուշ գիշերով երկու հոգի զինված մտել էին Տերյանի եւ Լեոյի փողոցներում գործող բուքմեյքերական գրասենյակներն ու մի գրասենյակից 605 հազար, մյուսից՝ 150 հազար դրամ հափշտակել:
Տուժողները ոստիկանություն էին ահազանգել: Իրավապահների գործողությունների արդյունքում պարզվել են կասկածյալների ինքնությունը եւ օրեր անց մեկին Թադեւոսյան փողոցում ինտերնետ ակումբից, մյուսին Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկից հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: