Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Inside United-ի այս ամսվա համարի շապիկին է:
Զրույցի ընթացքում ֆուտբոլիստը խոսել է այն մասին, որ 13 տարեկանում մարզվել է բրազիլական «Սան Պաուլո» ակումբում, որպեսզի բարելավի հմտությունները և ֆուտբոլային փառքի ճանապարհին ևս մեկ քայլ առաջ կատարի:
«Շատերն ինձ չէին հավատում: Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում էին, որ այն ինչ ասում էի՝ խենթություն էր և որ ես չէի կարող հասնել այդ մակարդակին: Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, հենց դա էլ անում եմ հիմա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը: