Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը` Հայաստանում:
Ֆուտբոլիստը կոչ է արել աջակցել Քըրք Քըրքորյանի` Հայաստանի երեխաների համար բարեգործական նախաձեռնությանը և օգնել դրամահավաք իրականացնել:
Այս մասին Մխիթարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ 2016 թ-ից կիսապաշտպանը «Յունեսեֆ»-ի բարի կամքի դեսպան է: