Չինացի եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ թարմ մրգերի գործածումը թույլ է տալիս նվազեցնել շաքարախտի զարգացման եւ հիվանդության հետ կապված հետագա բարդացումների վտանգը: Հետազոտության համապատասխան արդյունքները զետեղված են PLOS Medicine-ում:
Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ են գործածել մրգեր, ավելի հազվադեպ են հիվանդացել շաքարախտով: Հետազոտությունը, որի շրջանակներում զննվել են ՉԺՀ-ի ավելի քան 500 հազար բնակիչներ, տեւել է շուրջ յոթ տարի:
Գիտնականները պարզել են, որ շաքարախտով հիվանդանալու վտանգը նրանց մոտ, ովքեր սննդաբաժնում ունեցել են թարմ մրգեր, նվազել է 12 տոկոսով: Իսկ սննդի մեջ մրգեր գործածելու դեպքում մահաբեր վախճանի հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ենթակա են եղել շաքարախտի ներգործությանը, նվազում է 13 – 28 տոկոսով:
Հետազոտողները պնդում են, որ իրենց աշխատանքն առաջինն է, որը միտված է թարմ մթերքների գործածման եւ շաքարախտի միջեւ փոխադարձ կապի որոշմանը:
Շաքարախտը բնորոշվում է ինսուլին հորմոնի անբավարարությամբ կամ բացակայությամբ: Ամբողջ աշխարհում ավելի քան 400 միլիոն մարդ ունի այս հիվանդությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: