ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի արգելոցներից մեկում վայրի ձին հարձակվել է ալիգատորի վրա: Միջադեպի տեսանյութը Facebook-ում հրապարակել է մի զբոսաշրջիկ, որը դարձել է տեղի ունեցածի ականատեսը:

 

Դատելով ըստ ամենայնի՝ զբոսաշրջիկներն ավելի շատ անհանգստանում էին ալիգատորի համար, քան ձիու: «Նրան հանգիստ թող»,-ասել է ականատեսներից մեկը՝ դիմելով կենդանուն:

 

Սոցիալական ցանցում հոլովակն արդեն դիտել է 583 հազար օգտատեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: