Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելյանա Թրամփի, ինչպես նաև դստեր՝ Տիֆանիի ու կրտսեր որդու՝ Բարոնի հետ մասնակցել է Սուրբ Զատկի տոնական պատարագին, որը մատուցվել է Փալմ Բիչի եկեղեցիներից մեկում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պատարագից հետո նախագահը գնացել է Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» շքեղ կալվածքը, որտեղ հաճախ ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին: Նշվում է, որ այնտեղ ավելի ուշ տոնական ընթրիք է մատուցվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սուրբ Զատկի կապակցությամբ տարածած ուղերձում ԱՄՆ 70-ամյա ղեկավարը նշել է, որ «ամերիկացիները հավատացյալ ազգ են»՝ ընդգծելով, որ քանի դեռ իրենք «հավատ ունեն առ Աստված ու մեկը մյուսի հանդեպ, անպայման հաջողության կհասնեն»:
Նշվում է, որ Թրամփը քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ ինքը «կրոնի մարդ է»: