Այսօր հանգուցյալների հիշատակին նվիրված օր է՝ մեռելոց: Երեկ եկեղեցին նշել է Քրիստոսի Հարության տոնը, և ինչպես այս, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու մյուս տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցում կատարվում է մեռելոցին նվիրված հատուկ կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմներին: Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Քրիստոնյաները, միմյանց ավետելով բարձրյալի հարությունը, զատվեցին մեղքերից՝ ի խորհուրդ նոր կյանքի: Երեկ հայ առաքելական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցին ևս մարդաշատ է եղել: Աբովյանցիներից բացի՝ ներկա են եղել նաեւ քրիստոնյաներ աշխարհի տարբեր վայրերից: