Մայիսի 14-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ից Տարոն Մարգարյանը, ԵԼՔ-ից Նիկոլ Փաշինյանը, և «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն է Զարուհի Փոստանջյանը, ով առավելապես խոսում է առաջիկա ընտրությունների մասին, սակայն հաղորդման ընթացքում նյարդայնանում և փորձում է հեռանալ տաղավարից, երբ հաղորդավար Պետրոս Ղազարյանը նրան տալիս է մրցակից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցեր:

 

«Փաշինյանից վաբշե, ԵԼՔ-ից էլ հարց չտաս վաբշե…»,- ասաց Զարուհի Փոստանջյանը և վեր կացավ տեղից: