Գերմանիայում շարունակվում է Grenke Chess Classic միջազգային մրցաշարը:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն 5-րդ տուրում ուժերը չափեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ և հաղթեց:

5 տուրերից հետո Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: