Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը երկրի կառավարությունում մի շարք շրջադարձային փոփոխություններ է կատարել, այդ թվում՝ ԱՄՆ-ում դեսպան է նշանակել իր որդուն: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 23-ին այս մասին հաղորդել է The Star-ը:
Պետության ղեկավարն աշխատանքից ազատել է Պետական ծառայության գործերի նախարարին, որի նկատմամբ դեռ պետք է իրականացվի հետաքննություն՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի բացահայտման ուղղությամբ: Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն աշխատանքից ազատել է նաև Մշակույթի և Կապի նախարարներին: Դրանից բացի՝ թագավորի հրամանով նախարարների կաբինետում ավելացել է նոր պաշտոն՝ Էներգետիկ հարցերով պետական նախարար:
Սաուդյան Արաբիայի շահերն ԱՄՆ-ում այսուհետ կպաշտպանի թագավորի որդին՝ Խալեդ բեն Սալման բեն Աբդել-Ազիզը, ով զինված ուժերի ապագա օդաչու է, մասնակցել է ԻՊ-ի դեմ իրականացված օպերացիային (Ռուսաստանում արգելված):
Թագավորը դրանից բացի ստեղծել է նոր մարմին՝ Ազգային անվտանգության կենտրոն: