ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում վերջինս հրաժարվել է կիրառել «ցեղասպանություն» տերմինը:
«Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն որոշել է կիրառել Անկարայի' «բերանը փակելու» քաղաքականությունը: Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, ով հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը' ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»,- հայտարարել է Համբարյանը:
Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է. «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: