Հայաստանի հավաքականի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ելույթները «Ռեյկյավիկ Օփեն»-ում:

Մրցաշարի 9-րդ տուրում Մովսեսյանը գերազանցեց Ջոշուա Ֆրիդելին: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նա ունի 7 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Առաջատար Անիշ Գիրին ունի 7,5 միավոր: