Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս չորս տարիների ընթացքում շփվելով երևանցիների հետ, լսելով նրանց առաջարկություններն ու խորհուրդները ներառել են նախընտրական ծրագրում՝ «Հանուն Երևանի» ծրագրում։

 

Նա դիմելով շենգավիթցիներին նշեց․ «Մեր նախընտրական ծրագրում ընդգրկված են Կարմիր բլուրը, Շենգավիթը, Էրեբունի թանգարանը, այն վայրերը, որոնք մեր Երևան քաղաքի պատմությունն են և մենք պարտավոր ենք մեր պատմությունը աշխարհին ներկայացնելու։ Մենք պետք է հարմարավետություն ստեղծենք, որ Երևան քաղաքի հյուրերն այցելեն այս վայրերը և իմանան մեր պատմությունը»։ 

 

Մարգարյանն ընդգծեց՝ նախընտրական ծրագրում ներառել են զբոսաշրջության զարգացումը։