«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում, դարձել է Ֆրանսիայի նախագահ։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ըստ 5 կազմակերպությունների անցկացրած հարցումների և կանխատեսումների՝ Մակրոնն ստացել է ընտրողների ձայների շուրջ 65 տոկոսը։ Մակրոնը մեծ առավելությամբ շրջանցել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Պարին Լե Պենին, ով ստացել է մոտ 35 տոկոս ձայն։
Մակրոնին շտապել են շնորհավորել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այսպես՝ 39-ամյա նախագահը շնորհավորանքներ է ստացել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից: Վերջինս շնորհավորական գրառում է հրապարակել Twitter-ում: