Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
ՀՀ ԱԺ նախագահը նախ շնորհակալություն է հայտնել պարգևի համար, ապա նշել է, որ Շուշիի ազատագրման և արցախյան պատերազմում շատ հայորդիներ ենք կորցրել, բայց կարողացել ենք լուծել մեր ազգի համար ամենակարևոր խնդիրներից մեկը:
«Շուշիի հաղթանակը նոր վերածնվող Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էր, իսկ հետագայում արդեն Արցախի հաղթանակով կարողացել ենք ուղենշել մեր ապագայի ճանապարհը: Մենք այսօր շարունակում ենք քայլել առաջ, և համոզված եմ, որ նոր հաղթանակներ մեզանում շատ են լինելու»,- ասել է Գալուստ Սահակյանը: