Այսօր, մայիսյան տոների կապակցությամբ ի թիվս այլ պաշտոնյաների Հաղթանակի զբոսայգում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ով նախ շնորհավորեց լրագրողներին տոնի առթիվ, ապա հորդորեց տոնական այս օրը զերծ մնալ քաղաքական ենթատեքստով հարցերից: Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է՝ Ոստկանապետն այլ պաշտոնի անցնի՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց քմծիծաղով: Մեկ այլ հարցի՝ կատարե՞լ են արդյոք Երևան քաղաքն աղբից մաքրելու՝ վարչալպետի հանձնարարականը, ոստիկանապետն ասաց. «Քաղաքում այնքա՜ն աղբ կա, որ...»: Ճշտող հարցին՝ ի նկատի ունի նաեւ քաղաքական դաշտի՞ աղբը, նա պատասխանեց. «Ի նկատի ունեմ աղբ, ոչ թե մարդկանց», ինչից հետո Ոստիկանապետը հորդորեց այլ հարցեր չտալ. պարզապես իր նկարը զետեղել կայքում եւ դրանով արդեն դիտումներն ապահովված կլինեն:
Աղավնի Սուքիասյան