2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը:
«Եկել ենք, մարտական տրամադրությամբ, ամբողջ գիշեր մենք դիտարկել ենք ընտրատեղամասերը: Դիտարկման տվյալներով 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր, բացի այդ շուրջ 50 տողոս ընտրատեղամասերում այդ պահարանները տեսանելի չէին և իրենց տեղում չէին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:
Քաղաքապետի թեկնածուն տեղեկացրեց նաև, որ այսօր ամբողջ օրը իրենք ուղիղ եթերներում են լինելու. «թաղային խուժանը թող պատրաստվի, մենք իրենց բոլորին նկարահանելու ենք»,- ասաց նա: