Ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինացի Վիտալի Սեդյուկին, ով Կիևում «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչի ժամանակ բեմում իջեցրել էր տաբատը, նրան տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին իր ֆեսյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:
Նախօրեին երիտասարդն Ավստրալիայի դրոշով բեմ է վազել մրցույթի անցած տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ և իջեցրել է տաբատը: