Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և գործողությունները․

1․ Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 )
2․ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․
• 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։
• 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։
• 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։
3․ Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։
4․ 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։
5․ 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։
6․ 8/51 և 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։
7․ 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։
8․ Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․
• Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։
• Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։
• 6/16 բռնություն է կիրառվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։
• Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։
9․ 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։
10․ Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։
11․ 6/01-ում ՀՀԿ ավագանու թեկնածուին տևական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։
12․ Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և Ելքի վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։
13․ 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։
14․ Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձիք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձիք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։
15․ Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։
16․ Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։
17․ 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։