Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 7/46 ընտրատեղամասի «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանը վիրավորել է լրագրողներին, հարվածել armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի հեռախոսին։

Ավելի վաղ Գևորգյանը վիրավորել էր այլ լրագրողների, որոնք արձանագրել էին բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր: Գևորգյանը սպառնացել էր Aravot.am-ի թղթակցին, որից հետո ոստիկանների մոտ ընտրատեղամասում բացատրություն է տվել:

Սակայն, այս դեպքից հետո էլ նա շարունակել է իր ագրեսիվ պահվածքն ու հարձակվել լրագրողների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում