Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին Ծառուկյանի հայտարարության մասին, թե բզբզացողներ են եղել և հարցրին, թե ովքեր են դրանք, իշխանությունից ե՞ն եղել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իրեն հարցրեք: Ես ընդհանրապես նման երևույթներից տեղյակ էլ չեմ՝ բզբզացել են, թե բզել են՝ դա իրենց գործն ա»:

 

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ գործունեություն է ծավալելու և ի՞նչ է անելու խորհրդարանում, Գրիգորյանը նշեց. «Ես քսանչորս ժամ էլ ակտիվ եմ բոլոր տեղերը: Խորհրդարանը տարբեր տեղեր չի՞: Ընդունելություն ենք անում, ամեն ինչ էլ, օրենքների վրա էլ ենք աշխատում»,- ասաց նա: