«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր լրագողների հետ զրույցում չթաքցրեց հիացմունքը Սերժ Սարգսյանի ելությի և հնչած ուղերձների վերաբերյալ: «Ես հիացած եմ, դա ուղղակի հոյակապ էր, ով էր մշակել, որտեղից էին այդ դրույթները՝ չգիտեմ, բայց պետք է ասեմ, որ բաց տեղ չկար: Սերժ Սարգսյանն ասաց այնքան, որ ես երբեք չէի կարողանա ասել»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ո՞ր հանձանաժողովում կցանկանար աշխատել: Վարդան Բոստանջյանը նշեց, որ իր համար ցանկալի կլիներ, եթե ինքն ընդգրկվեր տնտեսական հարցեր քննակող հանձնաժողովում, բայց պարզվում է՝ լինելու է կրթության, գիտության և երիտասարդության հանձնաժողովի կազմում: «Ես նաև գիտնական եմ, հետևաբար, այս հանձնաժողովն էլ ինձ համար հարազատ է և այն նույնպես իմ ոլորտն է»:
Մեր ճշտող հարցին՝ այդ հանձաժողովի կազմում ինչպիսի՞ արմատական փոփոխությունների ականատես կլինի հասարակությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Արմատական փոփոխություների համար ժամանակ է պետք, այդպիսի փոփոխություններ միանշանակ լինելու են, բայց ժամանակ է հարկավոր»:
Վերջում Վարդան Բոստանջյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքի երեկվա նիստում քննարկվել է ըմբոստ պատգամավորների հարցը:
Վերջինս ասաց, որ ստիպված է կրկնել իր՝ արդեն մի քանի անգամ հնչեցրած միտքը, որ մարդիկ պետք է վեհ լինեն:
Վարդան Բոստանջյանը հավելեց, որ ըմբոստներով չի հետաքրքրվում:
Մեր հարցին՝ որպես դաշինքից ընտրված պատգամավոր արդյոք իրեն չի՞ հետաքրքում ինչու այդ դաշինքի ներսում նման ըմբոստություն առաջացավ, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ես այնքան անհետաքրքիր մարդ եմ, որ նրանցով չեմ հետաքրքրվում, բզբզացողներն ինձ չեն հետաքրքրում»: