ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցրեց Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը։
Նա նշեց, որ մենք պետք է ճիշտ գնահատենք այդ քայլը. «Այդտեղ ոչ միայն նշանակություն ուներ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ոչ կառուցողական մոտեցումը խաղաղությամբ հարցի լուծմանը, այլև վստահ եմ՝ ուներ մեծ նշանակություն Հայաստանի՝ վերջին ժամանակների հստակ քայլերով ժողովրդավարության ընդլայնումը», - ասաց Բաբլոյանը։
Ըստ նրա՝ այս առումով Հայաստանի դիվանագիտական քայլերը հաջողված են. «Մինսկի խումբը գնատահատական է տալիս երկու կողմին՝ մի կողմը ունի խաղաղ ճանապարհով, ժողովրդավարական քայլերով հարցի լուծման ուղղությունը, մյուս կողմը՝ ագրեսիվ քայլերով ուզում է պահել իր դիրքորոշումը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ուրախ է՝ վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականը եղավ Ադրեջանի նկատմամբ: