Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի, ծննդյան օրն է: Արկադի Տեր Թադեևոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին՝ Թբիլիսիում: Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհրդային սպաների թվին, որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որն ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։