«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոսն անդրադարձել է Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դեմ եզրափակիչ դիմակայությանը և նշել, որ իր թիմը հաղթելու շանս ունի:
«Եթե իմ տղաները չնյարդայնանային` ես անմիջապես նրանց բժշկի մոտ կուղարկեի: Մի մոռացեք, որ սա նրանց առաջին եզրափակիչն է, անպես որ՝ նյարդայնանալը նորմալ է: Ես պարզապես այնպես պետք է անեմ, որ դա խնդիր չդառնա: Մենք մանչեսթերյան թիմին հաղթելու շանս ունենք, եթե մրցակցին թելադրենք մեր խաղը: Ես թիմում երիտասարդ խաղացողներ ունեմ, այդ պատճառով էլ պետք է նրանց պատշաճ կերպով պատրաստեմ: Դա իմ աշխատանքն ավելի հետաքրքիր է դարձնում»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: