ՀՀ կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

«Սեփականաշնորհման է ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն»,-որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 միլիարդ դրամ: