ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծառայողական մեքենայի մեծ չափերը թույլ չեն տվել նրան մտնել Բրյուսելի թագավորական պալատի դարպասներով, որտեղ ամերիկացի առաջնորդին չորեքշաբթի սպասում էր Բելգիայի թագավոր Ֆիլիպը: Այս մասին հայտնում է Libre Belgique պարբերականը:

 


Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը ստիպված է եղել ոտքով անցնել թագավորական բակով, ինչը նախատեսված է եղել հատուկ ծառայությունների կողմից:

 


Նշվում է, որ Թրամփի «Գազան» (The Beast) մականունը ստացած լիմուզինը կշռում է ավելի քան 8 տոննա, իսկ երկարությունը 5,5 մետր է: Այն համալրված է դռների 20 սանտիմետրանոց և պատուհանների 12 սանտիմետրանոց զրահով:

 

Ավտոմեքենան, որի արժեքը 1,2 միլիոն դոլար է, կարող է դիմակայել խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներին: