Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող նախարարության մասնաշենքի հարակից տարածքը: