Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հրաժեշտի խոսք է ասել Տոտիին:
«Մենք մեծացել ենք միասին, մրցել ենք, լացել, տոնել և եղել միասին: Հաջողություն եմ մաղթում քո կյանքում, անկախ նրանից, թե ինչ կանես դու քո ճանապարհին»,- Ինսթագրամի էջում գրել է Բուֆոնը:
Ֆրանչեսկո Տոտին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում և երեկ իր վերջին խաղն անցկացրեց Հռոմի թիմի կազմում: