Հանուն օրենքի հասարակական շարժումը դիմել է ԱԳՆ-ին նամակով և պահանջել է, որպեսզի ԱԳՆ-ն արձագանքի Մեծ Բրիտանիայի դեսպանատան բակում ԼԳԲՏ դրոշի ծածանման վերաբերյալ:

Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը: Այն «արժեքները», որ խորհրդանշում է այս դրոշը հակասում է հայ ազգի ճնշող մեծամասնության սկզբունքներին և բարոյական արժեքներին: Այս փաստը հայ հասարակության շրջանակներում մեծ դժգոհության ալիք է բարձրացրել:

Եվրամիությունը վերջերս զեկույց է հրապարակել, որտեղ Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի «արժեքները» ընդունելու հարցում Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: Ի հեճուկս դրան, Հայաստանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը անտեսում է մեծամասնության կարծիքը, ինչը հակասում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին:

Մայիսի 19-ին «Հանուն օրենքի» հասարակական շարժումը բողոքի ակցիա է անցկացրել Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև և խստորեն դատապարտել է դեսպանատան գործողությունը` պահանջելով, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և անհապաղ լքի Հայաստանը:
1961թ-ի Վիեննայի կոնվենցիայում հստակ նշված է դիվանագիտական ներկայացուցչությունների գործառույթները: Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործողությունները չեն տեղավորվում կոնվենցիայում գրված գործառույթների մեջ: Դեսպանատունը զբաղվում է քարոզչությամբ, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում դիվանագիտական առաքելության գործառույթների հետ:

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը համարժեք գնահատական տալ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործողություններին և թույլ չտալ արտաքին դիվանագիտական ներկայացուցչություններին վիրավորել հայ ազգին: Պահանջում ենք բողոքի նոտա ուղարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` դատապարտելով վերջինիս քայլը:

Այն դեսպանը, որը չի հարգում հայ ժողովրդի արժեքները չպետք է Հայաստանում դեսպանատուն ղեկավարի: