«Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն անդադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դիմակայությանը, որի շրջանակներում մադրիդյան թիմի մրցակիցը լինելու է Թուրինի  «Յուվենտուս»-ը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը նշել է, որ իրենք պետք է ցույց տան, թե ով է լավագույնը:

«Ավելորդ համեստությունը տեղի չէ: «Ռեալ»-ը պետք է ցուցադրի իր առավելությունը: Եզրափակչում հաղթում են գոլ խփելով: Իսպանիայի առաջնությունում հաղթելը մեզ հանգստացրեց: Հիմա մենք  յուրօրինակ հաջողության հասնելու հնարավորություն ունենք: «Ռեալ»-ը արտառոց շրջան է ապրում», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի կայքը:

Չեմպիոնների լիգայի եզարփակիչը կայանալու է հունսի 3-ին: