«Ռեալ»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին և նշել, որ մադրիդյան թիմը  պատրաստ է եզրափակիչ դիմակայությանը:

«Մեր թիմը կարգին է, մենք լավ աշխատել ենք և պատրաստ ենք եզրափակչին:

Համոզված ենք, որ կկարողանանք հաղթել «Յուվենտուս»-ին: Եզրափակչում կարող է ամեն ինչ պատահել, բայց մենք տրամադրված ենք լավ ֆուտբոլ ցուցադրելուն: Կարծում եմ՝ հենց այս երկու թիմերն էլ աշխարհի լավագույններն են, քանի որ հասել են եզրափակիչ: Խաղի ելքը կախված է լինելու մանրուքներից: Հենց այդ պատճառով էլ հուսով եմ`  մենք քիչ սխալներ թույլ կտանք, իսկ «Յուվենտուս»-ը, Բուֆոնն ու պաշտպանները՝ վատ կխաղան: Ո՞վ է լինելու ֆավորիտը, «Ռեալ»-ը միշտ ֆավորիտ է: Մենք լավագույնն ենք և ցանկանում ենք ապացուցել դա»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football-italia-ն: