Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ հունիսի 15-ին Երևանում հանդես կգա համերգային ծրագրով: Ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար՝ նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:
Ռուսաստանի առաջատար նվագախմբի համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների այս տարի նշվող 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է: