Երեկ Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել հյուրերի մեկնաբանությամբ «տարվա հարսանիքը»: Ամուսնացել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը: Արտակի կինն Արմինե Վարդանյանն է: Նա մասնագիտությամբ լրագրող է:
Զույգը երկար ժամանակ է նշանված էր, և ահա երեկ նրանք միմյանց հավերժ տեր ու հնազանդ լինելու խոստում տվեցին խորանի առաջ:
Ձեզ ենք ներկայացնում հարսանիքից հետաքրքիր կադրեր և զույգի առաջին պարի տեսանյութը: Ամեն բան արված էր հայկական գեղեցիկ ավանդույթները պահպանելով: Նորապսակներին մաղթում ենք հավերժ սեր, երջանկություն և խախաղ կյանք մեր Արցախ աշխարհում:
Հարսանիքի քավորը և քավորկինը ԱՀ վարչապետ Արա Հարությունյանն ու նրա կինը՝ Քրիստինե Հարությոնյանն էին.