Սահմանին իրավիճակը կայուն լարված է:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված ռազմական լրագրության դասընթացի շրջանակում Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

 


«Ժամանակ առ ժամանակ լարվածության աճ նկատվում է, բայց երկար չի տևում: Եթե համեմատենք ապրիլյան գործողությունից հետո տիրող վիճակի հետ, ապա մի քանի անգամ նվազել է: Բացառվում են դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները, դրանք չկան, վերջնակետը եղել է փետրվարյան դեպքերը: Իսկ ինչ վերաբերում է տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներին, ապա՝ դրանք ևս մի քանի անգամ նվազել են»,- ներկայացրեց հրամանատարը:

 


Նրա խոսքով՝ հակառակորդի գործողություններում որակական տարբերություն կա. «Եթե նախորդ տարիներին ավելի դիպուկ էին կրակոցները, այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով: Մեր կողմից տրված նպատակային պատասխաններն էլ այնպիսին են եղել, որ հետագայում նման հարվածներ հասցնելու փորձ չձեռնարկվի:

 

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կարելի է գնահատել կայուն լարված, հետագա զարգացման միտումներ չկան»,- եզրափակեց Լևոն Մնացականյանը: ՊԲ հրամանատարը նաև տեղեկացրեց, որ առաջնագիծը շարունակվում է կահավորվել, համալրվել տեխնիկական միջոցներով, անվտանգության լրացուցիչ միջոցներ կիրառվել և մարդկային գործոնը նվազեցվել. «Այդ առումով ամեն ինչ վերահսկվում է»,-վստահեցրեց նա: